Ոսկեզօծված և Հռոմի պապի մակագրությամբ Harley Davidson մոտոցիկլետն աճուրդում վաճառվել է 42 հազար ֆունտ ստեռլինգով (54,5 հազար դոլար), տեղեկացնում է BBC-ին:
Մոտոցիկլետը, որին «Սուրբ Դևիդսոն» են անվանել «Բոնամս» (Bonhams) բրիտանական աճուրդի տան աշխատակիցները, նախագծել են գերմանական Վյուրցբուրգում՝ մոտոցիկլավարների ավստրիական հանրակցության համար, որն իրեն անվանում է «Հիսուսի բայքերներ»:
Նրանք մոտոցիկլետը հանձնել են Պապի միսիոներական ընկերությունների տնօրինմանը: Հուլիսին այն բերել են Վատիկան, որտեղ դրա վրա մակագրել է Հռոմի պապը:
Մոտոցիկլետի վաճառքից ստացված միջոցները կօգտագործվեն Ուգանդայում մանկատան և դպրոցի կառուցման, ինչպես նաև լքված ու ընչազուրկ երեխաներին բնակարանով ապահովելու համար: