Արսեն Թորոսյանի կինն աննախադեպ գրություն է հղել նախարար-ամուսնուն
Advertisement 1000 x 90

Արսեն Թորոսյանի կինն աննախադեպ գրություն է հղել նախարար-ամուսնուն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առողջապահության գծով պետպատվերի գումարների բաշխման թեման այնքան է արծարծվել և այնքան շատ է շոշափվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կազմակերպությանը՝ «ՄԻԲՍ» կենտրոնին հասանելիք պետպատվերն ավելացնելու թեման, որ Կենտրոնի տնօրեն Վարդանուշ Թևանյանը՝ Արսեն Թորոսյանի կինը գրություն է ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պետպատվերի գումարի վերաբաշխում կատարելիս «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին լրացուցիչ գումար չհատկացնել։ Սա հավանաբար աննախադեպ գրություն է, որտեղ ոչ թե փող են խնդրում, այլ խնդրում են փող չտալ։ Փաստորեն եթե նման գրություն չուղարկեր՝ էլի գումար էին հատկացնելու։ Մինչդեռ այլ առողջապահական հիմնարկներ բողոքում են գումարների պակասից և այն բանից, որ տարին չավարտված պետպատվերի գումարները վերջացել են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Նման նյութեր