Գիտնականները պատմել են, թե որ մթերքներն են վնասակար բացառապես բոլորի համար
Advertisement 1000 x 90

Գիտնականները պատմել են, թե որ մթերքներն են վնասակար բացառապես բոլորի համար

Կարծիքը, թե ցանկացած մթերք կարելի է օգտագործել չափավոր, սխալ է, պնդում են իսպանացի սննդաբանները։ La Vanguardia թերթին տված մեկնաբանությունում նրանք նշել են այն մթերքները, որոնք վնասակար են բացարձակապես բոլորին։

Նրանց խոսքով՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարի համար վնասակար կարող է լինել զտված ալյուրը։ Սննդաբան Պիլար Էսքերի խոսքով՝ զտված ալյուրից պատրաստված սննդամթերքի կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել դիաբետի առաջացմանը։

«Հացահատիկային մշակաբույսերի վերամշակման գործընթացում թափոնացվում են բջջանյութն ու այլ սննդարար նյութեր»,- ավելացրել է սննդաբան Մարիա Մերինոն։

Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել չզտված ալյուր։

Սննդաբանների կարծիքով՝ պետք է խուսափել նաև երշիկեղենից, ճարպազերծված կաթնաթերքներից, խոր վերամշակման ենթարկված մսից, թխվածքներից, սնեքներից, կիսաֆաբրիկատներից և ալկոհոլից։ Այդ բոլոր մթերքները, մասնագետների խոսքով, վնասակար են բոլորի համար և ցանկացած քանակության պարագայում։

Սննդաբաններն ամեն օր բախվում են օրական մեկ գավաթ գինու օգտակարության մասին հայտարարությունների, բայց դա ոչ միայն սուտ է, այլև «իսկական բարբարոսություն», պնդում են իսպանացի մասնագետները։

med.news.am