«Գլխներիս գալովի՞ է, չեմ հասկանում». Վահրամ Թոքմաջյանը՝ ԿԳՍՄ նախարարության մասին
Advertisement 1000 x 90

«Գլխներիս գալովի՞ է, չեմ հասկանում». Վահրամ Թոքմաջյանը՝ ԿԳՍՄ նախարարության մասին

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե ԿԳՍՄ-ի հետ կապված չլիներ: Ուրեմն էս նախարարությունը մրցույթ է կազմակերպում՝ «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019»: Ինչ ոլորտ ասես կա՝ գիտություն, բժշկություն, մշակութային գործիչ, տո տիեզերագնաց, Ամուլսարի պաշտպան, էհհհ՝ բնապահպան, ասենք քիչ էր մնում դնեին անապատում լավագույն օձ բռնող, կամ՝ կես դրույքով աքլորականչին աքլոր աշխատող: Իսկ գիտե՞ք որ ոլորտը չկա: Ասեմ: Իրավացի եք: ԿԳՍՄ-ի ուղղակի շահառու ոլորտը՝ մանկավարժությունը չկա: Դե երևի կարծում են, որ մեր ոլորտում երիտասարդներ ընդհանրապես չկան: Լավ, հլը էս էլ հեչ, ուրեմն Հրապարակը(էն որ աչքիս լույսը չէ), ինչ-որ մի կիսահումորային, կիսածաղրական հոդված է գրում:

ԿԳՍՄ փոխնախարարն էլ, դնում լուրջ ստատուս է գրում էդ մասին, ու սկսում բացատրել, թե որ չափանիշով, երիտասարդը որ տարիքն է: Նուու.. սոցիալական տարիք հասկացության մասին մոռացել է գրել, բայց ոչինչ: Փոխանակ դա բացատրեք, հարգելի պատասխանատուներ, ասացեք խնդրեմ, ձեր գերատեսչության ուղղակի շահառու ոլորտը, մանկավարժությունը, ինչու՞ չկա:

Գլխներիս գալովի՞ է, չեմ հասկանում:

Հ. Գ. ՄԱԿ-ի, ԵՄ-ի ու այլ չափանիշներով ես արդեն 2-4 տարի եղավ երիտասարդ չեմ ու անձնական շահ չեմ հետապնդում»:

Ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե ԿԳՍՄ-ի հետ կապված չլիներ: Ուրեմն էս նախարարությունը մրցույթ է կազմակերպում՝…

Gepostet von Vahram Toqmajyan am Mittwoch, 23. Oktober 2019



Նման նյութեր