«Հավատացեք, պարոն Քոչարյանը ոչինչ չի կորցնելու: Այ ոստիկանությունը և պետությունը հաստատ կկորցնեն…»
Advertisement 1000 x 90

«Հավատացեք, պարոն Քոչարյանը ոչինչ չի կորցնելու: Այ ոստիկանությունը և պետությունը հաստատ կկորցնեն…»

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը»: ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ: Ինչքան էլ ինքը` պարոն Քոչարյանը պնդի, որ սեփական դիմումի համաձայն է հեռանում: Նա երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և չունի նման ամբիցիաներ, երբեք չի ասի իր հեռանալու իրական պատճառները և դրանից շոու չի սարքի: Ինքը բարձր պրոֆեսիոնալ է և լուրջ գիտնական, որը կշարունակի զբաղվել իր սիրած գործով` փաստաբանությամբ, ինչպես դա անում էր տարիներ առաջ, երբ նրան դեռ նախկին իշխանության մուտիլովշիկները ստիպեցին «սեփական դիմումի համաձայն» հեռանալ համակարգից:

Հավատացեք, պարոն Քոչարյանը ոչինչ չի կորցնելու: Այ ոստիկանությունը և պետությունը հաստատ կկորցնեն: Չեմ կասկածում, որ սա ապարատային խանդի հերթական դրսևորում է: Ցավում եմ, բայց անգամ հեղափոխությունը չկարողացավ վերացնել ներապարատային մանր ինտրիգները, որոնց արդյունքում միշտ «ճիշտ են» դուրս գալիս կիսագրագետները:

Չէ՞ որ այդ մանր կիսագրագետ ինտրիգանների համար պրոֆեսիոնալիզմն անհասանելի է և նրանք մինչև իրենց կյանքի վերջ ինքնաբավ չեն լինելու: Հետաքրքիր է, Հովհաննես Քոչարյանից խորհուրդներ հարցնող, պետական ապարատի տարբեր ոլորտներում աշխատող տասնյակ ներկայացուցիչներից քանիսը կփորձի նրան պաշտպանել»:

«Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը»: ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ: Ինչքան էլ ինքը`…

Gepostet von Քոչարյան Կարեն am Mittwoch, 23. Oktober 2019



Նման նյութեր