Բուխարեստում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանն առաջին հաղթողն ունեցավ: 81 կգ քաշային կանանց պայքարում պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնեց Լիանա Գյուրջյանը:
Պոկում վարժությունում մեր աղջիկը գլխավերևում պահեց 95 կգ-անոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում հրեց 120 կգ: 2 վարժությունում էլ Լիանան առաջատարն էր և արժանիորեն նվաճեց հաղթողի կոչումը՝ մոտակա մրցակցին, երկամարտում, գերազանցելով 14 կգ կիլոգրամ: