Հետազոտողներն ստեղծել են կնոջ մոդել, որը գրասենյակում աշխատել Է 20 տարի: Էրգոնոմիկայի և աշխատանքի պահպանության բնագավառի փորձագետները ցուցադրել են, թե առողջության հետ կապված ինչ խնդիրներ կառաջացնի նստած աշխատելը:
Հոլովակը հրապարակված Է YouTube-ում: Fellowes ընկերության խնդրանքով մասնագետները հարցում են արել Ֆրանսիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայի ավելի քան 3 հազար գրասենյակային աշխատողների և պարզել, թե առողջության հետ կապված ինչ խնդիրներ են նրանց անհանգստացնում: Այդ մասին գրում Է Daily Mail-ը: Ստացված արդյունքները դրվել են «Ապագայի գործընկերը» անվանումը կրող զեկույցի հիմքում, ըստ որի ստեղծել են Էմմա անունով մոմե ֆիգուր: Մոդելի կեցվածքը խախտված Է, նա ունի երակների վարիկոզ լայնացում, միգրեն, աչքերի բորբոքվածություն: Հետազոտողների կարծիքով, գրասենյակային աշխատողների 90 տոկոսը տառապելու են այս հիվանդություններից, եթե չփոխեն իրենց կենսակերպը: Փորձագետները կոչ են անում արմատապես փոխել աշխատանքի պայմանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: