Որքան էլ փորձենք երկարացնել երիտասարդությունը, ծերությունն անխուսափելի է: Բայց այն կարելի է մի փոքր հետաձգել: Cosmo-ն ներկայացնում է խորհուրդներ, որոնք կօգնեն երիտասարդ տեսք ունենալ:
- Քուն
Բջիջները գործում են ըստ շրջանային ռիթմի, երբ մարդը գիշերը քնում է և առավոտյան արթնանում: Հենց գիշերն է, որ բջիջները վերականգնվում են երկար օրվանից հետո: Եթե դուք բավարար չափով չեք քնում, բջիջները չեն հասցնում «հանգստանալ», և դրանց թվում առողջ բջիջների թիվը պակասում է: Պետք է քնել առնվազն 8 ժամ և քնելուց առաջ դեմքին և ամբողջ մարմնին խոնավեցնող միջոց քսել, որպեսզի մաշկը չչորանա:
- Շաքար
Քաղցր և օսլա պարունակող մթերքները (սպիտակ հաց, պաղպաղակ, չիփսեր) ոչ միայն պահպանվում են ստամոքսի վրա, այլև մաշկի խնդիրներ են առաջացնում: Շաքարի ավելցուկը նպաստում է բորբոքման զարգացմանը, ինչը հատկապես նկատելի է այն մարդկանց մոտ, ում մաշկը հակված է խնդիրների: Բացի այդ, շաքարի մոլեկուլները նպաստում են կնճիռների ձևավորմանը:
- Ջուր
Ջրի պակասը ազդում է օրգանիզմում բազմաթիվ պրոցեսների վրա: Ջրի պակասը ազդում է նաև մաշկի վրա: Առողջ և փայլուն մաշկ ունենալու համար պետք է բավարար ջուր խմել:
- Ալկոհոլ
Ալկոհոլը իջեցնում է մարմնում հակաօքսիդիչների մակարդակը, ինչը բորբոքում է առաջացնում, իսկ ազատ ռադիկալները ոչնչացնում են առողջ մաշկի բջիջները: Բացի այդ, ալկոհոլը ջուրը հեռացնում է մարմնից՝ առաջացնելով ծարավ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը