Աբու Բաքր ալ Բաղդադիին չեզոքացնելու հատուկ գործողության ընթացքում մահացել են նրա 2 կանայք. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Աբու Բաքր ալ Բաղդադիին չեզոքացնելու հատուկ գործողության ընթացքում մահացել են նրա 2 կանայք. armeniasputnik.am

«Իսլմական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին չեզոքացնելու հատուկ գործողության ընթացքում գերի են վերցրել մի շարք գրոհայինների։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ամերիկյան առաջնորդը նաև հաղորդել է ահաբեկչի երկու կանանց մահվան մասին։

Թրամփի խոսքով՝ մահապարտների գոտիներով կանանց գտել են բնակելի համալիրում. պայթուցիկ սարքը, սակայն, չի գործել ։

«Բայց այն փաստը, որ նրանք մահացած են, իսկ նրանց վրա գոտիներ են եղել, բարդացրել է իրավիճակը մեր մարդկանց համար, որովհետև երբեք չգիտես՝ ինչ տեղի կունենա։ Նրանք չեն պայթել, բայց մահացել են», – ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին տեղեկություն էր տարածվել, որ ամերիկյան զինվորականները չեզոքացրել են Բաղդադիին։

ԴՆԹ անալիզից հետո միայն հնարավոր կլինի պնդել, որ Բաղդադին սպանվել է։ Ավելի վաղ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը բացահայտել էր գործողության մանրամասները՝ հաղորդելով, որ երբ ամերիկյան զորքերը մոտեցել են Բաղդադիի տանը, սիրիական Իդլիբի Բարիշա գյուղում սկսվել է փոխհրաձգություն, որը կարճ է տևել։ Մարտի ընթացքում Բաղդադին և նրա երկու կանայք իբր պայթեցրել են իրենց` մահապարտների գոտիների օգնությամբ։

armeniasputnik.am



Նման նյութեր