Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանի առաջնությունում տիրող իրավիճակի մասին:
– Այն ինչ ասում եմ «Փյունիկի» կամ ինձ համար չեմ ասում, այլ ամբողջ Հայաստանի առաջնության: Երեկ տեսանք ինչ եղավ Էրիկ Վարդանյանի հետ: Ինքն էլ գիտի, որ դա սխալ է, ինքն էլ գիտի, որ մեղավոր է: Մենք «Լոռիի» հետ արտագնա խաղում 70-րդ րոպեի սահմաններում մրցավարը սուլում է, հետևից հայհոյանքներ են հնչում, ամենավերջին, բայց այդ հայհոյողին չեն տուգանում: Եթե նրան չեն տուգանում, ուրեմն Էրիկին էլ չպետք է տուգանեն: Դրանից հետո 76-րդ րոպեի սահմաններում տրիբունայից հնչում է՝ էս կապիկի ոտքերը ջարդեք: Խոսքը Էրիկ Վարդանյանի մասին է լինում: Հետո նույն մարդը մեր օդանավավո գալիս է, որ «կապիկներին բալետ անի»: Ամոթ է: Հնարավոր է՝ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ ամեն ինչ կարգին չէր, բայց կարգապահություն կար: Ո՞վ կարող էր այսպես անել:
Ես ֆուտբոլում ամեն ինչ տեսել եմ, 29 տարեկանում եկել եմ Հայաստան խաղալու համար: Բոլորն էլ գիտեն, քանի վնասվածք եմ ունեցել: Կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է, որ գամ Հայաստան: Շուտով 30 տարեկան եմ լինելու, Հենոն՝ 30, Մարկոսը՝ 35: Մեր հետևից ո՞վ կա: Ո՞վ է գալիս մեր հետևից: 21 տարեկանների թիմից քանի հոգի են խաղում Հայաստանի առաջնությունում: Հիմա իմ մասին չեմ խոսում: Շատ բաներ կան, որ պետք է փոխենք: Թիմ են բացում, պահում, ինչ ուզում անում են: Եթե բիզնես ենք անում, կարող ենք բոլոր սեփականատերերին հավաքենեք, մի թիմ ունենանք, Չեմպիոնների լիգա խաղանք: Բայց այդպես հարց չի լուծվի: Քանի՞ լեգիոներ ունենք, քանի՞ երիտասարդ: Շատ բաներ կան, որ պետք է փոխվեն: Մի բան պետք է փոխվի, եթե հիմա լավ է, ապա բան չունեմ ասելու, բայց ես չեմ հավատում, որ սրանով պետք է բավարարվենք: Չէ որ Հունաստանի հավաքականն էլ 2004թ.-ին Եվրոպայի չեմպիոն դարձավ: Շատ բան պետք է փոխվի,- Օզբիլիզի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը: