ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում hոկտեմբերի 28-ին 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես`
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ, Ուջան գյուղում՝ 3 հա,
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին՝ 1000 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1200 քմ,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 200 քմ, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ 4000 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, 1.5 հա, Մայիսյան գյուղի մոտ՝ 1 հա,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 250 քմ, Աղավնաձոր գյուղում՝ 2000 քմ,
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 3000 քմ, Այգեհովիտ գյուղում՝ 3000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: