«Ծերանանք միասին». «Բիթլզ», 50 տարի անց (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ծերանանք միասին». «Բիթլզ», 50 տարի անց

Կես դար առաջ աշխարհահռչակ բրիտանական քառյակը լուծարվեց, իր հնչյունները սփռելով տիեզերքով մեկ: Պատահական չէ, որ նրանց ուղերձներից՝ «Yesterday»-ը և «All You Need Is Love»-ը համալրել են կոշտ ինֆորմացիոն սկավառակը, որը երկնագույն մոլորակից բաց է թողնվել տիեզերական տարածություն՝ ներկայացնելով մարդկանց մոլորակը:

Լեգենդար քառյակը դադարեց գոյություն ունենալ կես դար առաջ: Սակայն վերամիավորման հույսը, թերևս, չէր լքում բիթլերին: Ներկայացվող («Grow Old With Me», կարելի է թարգմանել «Ծերանանք միասին») երգը, որի հեղինակը Ջոն Լենոնն է, միասին շարունակելու ուղերձ է, գրված 1980 թ. նոյեմբերին: Բայց այդ ժամանակ ո՞վ իմանար, որ Ջոնի կարապի երգն է… լույս է տեսել չորս տարի հետո, 1984 թ:

Հիմա, լուծարումից կես դար անց, ողջ են բաս-կիթարահար Փոլ Մակքարթնին և հարվածային գործիքների լեգենդ Ռինգո Սթարը: Նրանք այս ամսվա սկզբին թողարկել են Լենոնի հիթը՝ Մակքարթնիի մշակմամբ: Երգում է Ռինգո Սթարը: Եվ թող հավերժական սիրո ուղերձը այլևս չդառնա կարապի երգ՝ «Grow Old With Me»:

soyuz.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը