Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների շրջանում քիչ են այն երգիչ-երգչուհիները, որոնց երգերն ու տեսահոլովակները լայն տարածում են ունենում նաև Հայաստանի սահմաններից դուրս և սիրվում են օտարերկրացիների կողմից։ Այդ սակավաթիվ արտիստներից է երգիչ, երգահան և երաժիշտ Արսեն Շախունցը, ում՝ 2019 թվականին թողարկված «Девочка, стоп!» կատարումը վիրուսային արագությամբ տարածվեց համացանցում և իսկական հիթ դարձավ։
Այս պահի դրությամբ երգը YouTube հարթակում ունի 147 մլն դիտում և 563.000-ի հասնող հավանում։ 2022 թվականին երգը YouTube-ի թոփ հիթեր շարքում զբաղեցնում էր 20-րդ հորիզոնականը։