Այտուցվե՞լ են կոպերը, թեփոտվե՞լ թարթիչները. աչքը բորբոքված է. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Այտուցվե՞լ են կոպերը, թեփոտվե՞լ թարթիչները. աչքը բորբոքված է. pastinfo.am

Կոպերի այտուցվածությունը և թարթիչների թեփոտվածությունը կարող են վկայել աչքի բորբոքվածության մասին։  Բնակչության մոտ աչքի ամենատարածված հիվանդություններից մեկը դեմոդեկոզն է։ Այս հիվանդության հարուցիչը համարվում է դեմոտեքս տիզը, որի փոքր քանակությունը համարվում է օրգանիզմի նորմալ միկրոֆլորայի բնակիչ,  սակայն իմունիտետի անկման հետևանքով  առաջացնում է աչքի բորբոքային հիվանդություններ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Սիրմեդ» ԲԿ-ի ակնաբույժ Ասյա Եղունյանը նշեց, որ հիվանդները հիմնականում բողոքում են աչքի կարմրածությունից, քորի, այրոցի զգացողությունից. «Երբ կատարում ենք աչքի բիոմիկրոսկոբիկ հետազոտություն, հայտնաբերում ենք թարթիչների արմատներին թեփոտվածություն, այնուհետև այս ախտահարված հատվածներից կատարում ենք թարթիչների քննություն, որի ժամանակ էլ հայտնաբերվում է տիզը և արդեն կազմակերպում ենք համապատասխան բուժում»,- ասաց բժիշկը։

pastinfo.am