Տերյանի «ճակատագրական կինը». Սուսաննա Պախալովա. vnews.am
Advertisement 1000 x 90

Տերյանի «ճակատագրական կինը». Սուսաննա Պախալովա. vnews.am

Սուսաննա Պախալովան հայտնվեց Տերյանի կյանքում երբ նա դեռ սիրային-նամակագրական կապի մեջ էր Անթառամ Միսկարյանի հետ:

Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային. Այս հասցեն Տերյանի կյանքում հայտնվում է Անթառամին ուղված սիրային նամակից ընդամենը 2 ամիս անց, ու ճակատագրական դառնում գրողի համար: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր, նա երիտասարդ էր, գեղեցիկ և այս ամենի հետ մեկտեղ հիանալի տիրապետում էր տղամարդուն գրավելու բոլոր կանացի հնարքներին, իր կողքին պահելու խորամանկություններին:

Խաբեությամբ ամուսնություն

Հենց այդ հմտությունների շնորհիվ նա վստահ սողոսկեց Տերյանի և Անթառամի կյանք: 1911թ.-ի փետրվարին Սուսաննան վստահեցնում է Տերյանին, որ հղի է, բանաստեղծին այլ ելք չի մնում, քան ամուսնանալ վերջինիս հետ: Տերյանի և Սուսաննայի առաջին զավակը ծնվեց այդ օրվանից 5 տարի անց:

Ամուսնությունից մի քանի օր անց Տերյանն, այնուամենայնիվ, գրում է Անթառամին, որ ամուսնացել է, ինչին ի պատասխան Անթառամը նույնպես ամուսնանում է Վլադիմիր Մարոզովի հետ ու տեղեկացնում բանաստեղծին այդ մասին: Ի զարմանս Սուսաննայի՝ նրանց նամակագրությունը չի դադարում. խորամանկ ու խելացի կինը չի խոչընդոտում նրանց հեռակա կապին, անգամ հաճախ Տերյանի՝ Անթառամին ուղղված նամակներում իր կողմից բարևներ է ավելացնում:

Թոքախտ և որդու կորուստ

1916թ.-ին մահացավ Տերյանի և Պախալովայի 5-ամյա որդին, ինչը չափազանց ծանր հարված էր Սուսաննայի համար: Սուսաննայի մոտ թոքախտ հայտնաբերեցին. թվում էր, թե նրա մոտ այլևս ինտրիգների ուժ չէր մանցել:

1918թ.-ին տիկին Պախլովան երկրորդ երեխային ունեցավ և շատ շուտով՝ Տերյանին մենակ թողնելով, մեկնեց Ստավրոպոլ: Որոշակի քաղաքական իրավիճակից ելնելով` Տերյանը չէր կարող գնալ նրա ետևից, փոխարենը բազմիցս առաջարկում էր կնոջը Մոսկվա գալ ու մերժում ստանում:

Շուտով Տերյանը մահանում է թոքախտից, որով վարաքվել էր հենց Սուսաննայից: Օրենբուրգի իր սենյակում նա արտաբերում է Սուսաննայի անունը, այն պարագայում, երբ վերջին շրջանում նրան խնամում էր իր հաջորդ կինը՝ Անահիտ Շահիջանյանը:

Սուսաննան հայտնվեց միայն Տերյանի մահից հետ, վերջինիս փառքի դափնիներից օգտվելու համար:

Որոշ ժամանակ անց Սուսաննա Պախալովան ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Իսկ Մյասնիկյանի մահից հետո ջերմ կապեր հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ:

Տերյանի «ճակատագրական կինը» մահացավ 1937 կամ 38թ.-ին:

vnews.am