Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ֆուտբոլից դուրս հնարավոր ապագայի մասին:
«Ես խենթ չեմ։ Ես տարված չեմ մարզումներով, ինձ հաջողության հասնելն է դուր գալիս, իսկ դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես դեռ սիրում եմ ֆուտբոլը, ինձ դուր է գալիս զվարճացնել երկրպագուներին և այն մարդկանց, ովքեր սիրում են Կրիշտիանուին։ Տարիքը կարևոր չէ:
Վերջին հինգ տարիների ընթացքում ինձ սկսել է դուր գալ կյանքը նաև ֆուտբոլի սահմաններից դուրս,այնպես որ, ով գիտի, թե ինչ տեղի կունենա հաջորդ մի քանի տարիների ընթացքում: Ես չեմ ուզում նմանակել որեւէ մեկին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sport Bible-ը։