Բաբայան. «Ադրբեջանը ցանկացած հարթակ օգտագործում է իր նենգ քաղաքականության համար». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բաբայան. «Ադրբեջանը ցանկացած հարթակ օգտագործում է իր նենգ քաղաքականության համար». armeniasputnik.am

Չմիավորման շարժումն առհասարակ հանդիսանում է ինքնորոշման կարևորագույն հարթակներից մեկը, որովհետև չմիավորվելն այս կամ այն պետությանը, բլոկին, կազմավորմանը` ինքնին ինքնորոշման իրավունքի դրսևորում է, հետևաբար, նման երկրները, որոնք իրենց կամքն այդպես են արտահայտում և չեն միավորվում այս կամ այն բլոկին կամ ռազմաքաղաքական կառույցին, շատ ավելի պետք է հարգեն ինքնորոշման իրավունքը և ավելի զգայուն լինեն այդ իրավունքի ոտնահարման նկատմամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Այդ պետություններն, ըստ Բաբայանի, պետք է կրկնակի զգոն լինեն իրենց հռետորաբանության, իրենց քաղաքականության մեջ, և ընդգծված հարգալից վերաբերմունք ունենան ինքնորոշման իրավունքի դրսևորման նկատմամբ:

«Ադրբեջանը ցանկացած հարթակ օգտագործում է իր նենգ քաղաքականությունն առաջ տանելու համար, որովհետև ցանկացած միջոցառում, որը տեղի է ունենում Բաքվում, նույնիսկ, եթե դա սպորտային է և կարծես թե չպետք է որևէ կերպ առնչվի քաղաքականությանը, ադրբեջանցիներն այն կապում են Արցախի խնդրի հետ, ցանկանում են ամեն կերպ ներկայացնել իրենց սուտը՝ քարկոծելով Հայաստանին ու Արցախին: Քաղաքական միջոցառումները Բաքվի համար հարթակ են, որպեսզի դրանք օգտագործեն պատեհ-անպատեհ առիթներով։ Նրանք կրկնում են իրենց ռևանշիստական-նացիստական քաղաքականությունը»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր