Բարեկարգված փողոցներ, այգիներ, քաղաքային նոր ավտոբուսներ. պաշտոնավարման տարին ամփոփում է Էջմիածնի քաղաքապետը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բարեկարգված փողոցներ, այգիներ, քաղաքային նոր ավտոբուսներ. պաշտոնավարման տարին ամփոփում է Էջմիածնի քաղաքապետը

Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ամփոփել է իր  պաշտոնավարման մեկ տարին: Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայէջում հրապարակված է տեսանյութ, որում ներկայացված են կատարված աշխատանքն ու ձեռքբերումները:

Սոցիալական ոլորտ

Անցած մեկ տարում Էջմիածնի քաղաքապետարանը սոցիալական տարբեր հարցերով ստացվել է 650 դիմում, 452 ընտանիքի հատկացվել է դրամական օգնություն:

Բարեկարգում

Նախորդ տարում կատարվել են փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի նորոգումներ 29 փողոցներում ու բակերում։ Էջմիածնի 4 խնդրահարույց խաչմերուկներ կահավորվել են նոր լուսացույցներով։

Տեղադրված թվատախտակային լուսացույցները հետիոտնին ու վարորդին հնարավորություն կտան տեսնել, թե քանի վայրկյան է մնացել փողոցը հատելու համար: Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև քաղաքի այգիներում: Բոլորովին նոր տեսք է ստացել քաղաքապետարանի հարակից այգին. այն ձևավորվել է գունավոր խճաքարերով։ Հիմնվել են գունավոր անձրևանոցներով ու լուսային շարաններով ճեմուղիներ, որոնք էապես բարելավել են այգու արտաքին տեսքն ու գրավչություն հաղորդել։

Քաղաքի գլխավոր Մ.Մաշտոց փողոցի երկայնքով երկկողմ սիզամարգերի ծառերի արանքներում տնկվել են արևմտյան սյունաձև տույաներ ու վարդագույն ծաղկող ակացիաներ, խոտածածկով լրացվել են սիզամարգերի բաց հատվածները:

Ամբողջ քաղաքում տեղադրվել է  67 ճանապարհային նշան, որոնք կօգնեն ավելի անվտանգ ու հարմար դարձնել ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների տեղաշարժը։

Հիմնանորոգվել են 42 բազմաբնակարանային շենքերի տանիք՝ 7793,5 քմ մակերեսի չափով :

Աղբահանության որակի բարձրացման համար ձեռք է բերվել 30 մեծ աղբաման: Իսկ քաղաքի փողոցների մայթեզրերի հին  աղբամանները փոխարինվել են նորերով: Ընդհանուր առմամբ տեղադրվել է 252 նոր աղբաման:

Մանկապարտեզների բարեկարգման ծրագրի շրջանակներում վերանորոգվել են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 2 մանկապարտեզի մասնաշենքերի տանիքներ:

Ներքաղաքային տրանսպորտ

Ներքաղաքային տրանսպորտի բացակայությունը այլևս խնդիր չէ։ Իսկ լուծումը տրվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ակտիվ համագործակցության և Ֆրանսիայի Նիցցա քաղաքի քաղքապետի հետ արդյունավետ բանակցությունների շնորհիվ:

Նիցցա քաղաքի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ցանկություն էր հայտնել Էջմիածին համայնքին նվիրել ավտոբուսներ՝ համայնքի տրասնսպորտային ցանցի զարգացմանը նպաստելու համար: Արդյունքում՝ Էջմիածնում արդեն շահագործվում են Նիցցա քաղաքի նվիրած մեքենաները՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարելով 4 ուղղությամբ:

Քաղաքաշինություն

Նախորդ մեկ տարին նաև շինարարության աճի ժամանակահատված: 2018-ի հուլիսից մինչ այսօր տրամադրվել է 154 շին.թույլտվություն, որից 72-ը հասարակական նշանակության, 82-ը՝ բնակելի: