RT- ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է իր մայրիկի եւ սկեսրոջ լուսանկարով, ապա պատմել է, թե ինչպես են իրենց տանն անցնում երեկոներ:
«Զոքանչի եւ սկեսուրի իդիլիա։ Երեկոները մեր տանն անցնում են մոտավորապես այսպես․
-«Հյուսիսային հոսքն» ամեն դեպքում կկառուցեն, – ոգեւորդված հայտնում է Լաուրա Աշոտովնան։
-Ինձ հիմա չհամարեք, բայց ի՞նչ է «Հյուսիսային հոսքը», – հարցնում է մայրս։
Եվ այսպես ամեն օր», – իր Instagram-ում գրել է լրագրողը։
Նշենք, որ Մարգարիտա Սիմոնյանի մայրն ու սկեսուրը համերաշխ ապրում են Քեոսայանների տանը։ Իսկ երրորդ երեխայի՝ Մարոյի ծնունդից հետո տատիկները մշտապես միասին են։