Թուրք գործիչը, ի պատասխան ցեղասպանության բանաձևի ընդունմանը, «սպառնացել է» Թալեաթ անվանակոչել թուրք աղջիկներին
Advertisement 1000 x 90

Թուրք գործիչը, ի պատասխան ցեղասպանության բանաձևի ընդունմանը, «սպառնացել է» Թալեաթ անվանակոչել թուրք աղջիկներին

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «İyi» (Լավ) կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հակաամերիկյան շեշտադրումներով ելույթի մեջ «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունից առանձնացած «İyi» կուսակցության խոսնակը մասնավորապես նշել է, որ Թուրքիան պարտական չէ ԱՄՆ-ին իր գոյության համար, և եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 13-ին մեկնի ԱՄՆ, թող իր հետ տանի Դոնալդ Թրամփի ուղարկած ամոթալի նամակն ու տեսախցիկների առջև հանձնի նրան։

Յավուզ Աղըրալիօղլուն, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն անվանել է տեղահանություն և փորձել է արդարացնել դրա անհրաժեշտությունը: Նա ակնարկել է, որ այսօր էլ այդպիսի իրավիճակում նույն կերպ կվարվեն և պատահական չէ, որ թուրք երեխաներին տալիս են Էնվեր, Ջեմալ, Թալեաթ անունները։

Կուսակցության խոսնակը անգամ «սպառնացել է», որ եթե շարունակվի նման թշնամական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, ապա իրենք աղջիկներին էլ  կանվանակոչեն Թալեաթ:

shantnews.am



Նման նյութեր