Սեյրան Օհանյան. «Հպարտանում ենք քեզանով, հավատում ենք քո բազկի ուժին, ոգու զորությանը»
Advertisement 1000 x 90

Սեյրան Օհանյան. «Հպարտանում ենք քեզանով, հավատում ենք քո բազկի ուժին, ոգու զորությանը»

Սեյրան Օհանյանի հրապարակումը.

«Եղբա՛յր, շնորհավորում եմ հաղթանակդ
Սարգիս Ստեփանյան / Sargis Stepanyan

Քո աննկուն կամքի և պայքարի շնորհիվ ևս մեկ անգամ հաղթական բարձրացավ հայոց եռագույնը, հնչեց մեր հիմնը, և աշխարհի ժողովուրդները հոտնկայս պատվեցին Հայաստանը, Հային։

Քո հաղթանակը մեր հաղթանակն է։

Դու Հայրենիքին ծառայելու, Հայրենիքը փառավորելու լավագույն օրինակ ես երիտասարդ սերունդներին։

Հպարտանում ենք քեզանով,
հավատում ենք քո բազկի ուժին, ոգու զորությանը
և սրտանց մաղթում, որ փառքի, պատվի քո ազնիվ ճանապարհը նշանավորվի նոր հաջողություններով։

Խորին հարգանքով՝
քո մարտական, ավագ ընկեր
Սեյրան Օհանյան»



Նման նյութեր