Գորիսի Մաշտոցի փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Advertisement 1000 x 90

Գորիսի Մաշտոցի փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Երևան-Արցախ միջպետական ճանապարհից Գորիս մտնող գլխավոր ճանապարհը ամբողջովին անբարեկարգ էր, գրեթե անանցանելի։

Ինչպես հայտնում են Գորիսի քաղաքապետարանից, քաղաքից դուրս եկող ճանապարհը անհիշելի ժամանակներից չի նորոգվել, մինչդեռ այն ոչ միայն ռազմավարական, նաև տնտեսական նշանակություն ունի։

Ներհամայնքային էական նշանակության ճանապարհները երկարաժամկետ ուշադրությունից դուրս պահելու արդյունքում, խիստ անհարժեշտություն է առաջացել վերակառուցման՝ նպատակ ունենալով բարելավել ներհամայնքային ճանապարհային ցանցը, խուսափել հետագա վատթարացումից։

Հաշվի առնելով Մաշտոցի փողոցի երթևեկության ծավալները, սոցիալ-տնտեսական նշանակությունը, անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել այն։ Գորիս համայնքում զբոսաշրջային ենթակառուցվածքների հիմնական հատվածը կենտրոնացած է հենց Մաշտոցի փողոցում՝ 4 խոշոր հյուրանոցներ, հյուրատներ, որոնք տարվա ընթացքում ընդունում են հազարավոր զբոսաշրջիկների, առևտրի կետեր, ԱԿ․ Բակունցի տուն թանգարանը և այլ կարևոր նշանակության հաստատություններ, որոնք էական դեր ունեն համայնքի տնտեսական հնարավորությունների առաջխաղացման հարցում։

Գորիսը զբոսաշրջության ոլորտում մրցունակ ծառայություններ առաջարկող և անընդհատ զարգացող քաղաք է, որի դինամիկ զարգացումը նկատելի է ինչպես զբոսաշրջիկների հոսքի, այնպես էլ նոր ծառայությունների ավելացման հարցում։ Ուստի, համայնքի հիմնական խնդիրն է, բարելավել համայնքային ենթակառուցվածքները՝ գործող բիզնեսների համար ստեղծելով պայմաններ, ընդլայնել իրենց տնտեսական հնարավորությունները, խթանել նոր բիզնեսների ստեղծման հնարավորությունները։

Հիմնանորոգման աշխատանքները ներառում են՝

Ճանապարհի ասֆալտապատում

Մայթերի սալիկապատում

Հաղորդալարերի անցկացում

Փողոցային արտաքին լուսավորության ցանցի կառուցում

Փողոցի երկայնքով անցնող ոռոգման առուների վերակառուցում

Ենթակառուցվածքների արդիականացում /կոյուղու և ջրամատակարարման ցանի արդիականացում՝ անհրաժեշտության դեպքում:



Նման նյութեր