Մի տեղ ձեռս ջարդեցին, մի տեղ սառոչկես ճղեցին, մի տեղ՝ շալվարս. hraparak.am
Advertisement 1000 x 90

Մի տեղ ձեռս ջարդեցին, մի տեղ սառոչկես ճղեցին, մի տեղ՝ շալվարս. hraparak.am

Մոսկվայում բիզնես ունեցող, Իտալիայում բնակվող «Դոն Պիպո» մականունով հայտնի էջմիածինցի գործարար Արթուր Ասատրյանը երկու տարի է՝ եկել է Հայաստան ու «գերի ընկել» հեղափոխական Հայաստանի իրավապահների ձեռքը։

Նրա շուրջ պարբերաբար ինչ-որ իրադարձություններ են ծավալվում, որից պարզ չէ, սակայն, թե ինչ են ուզում Պիպոյից իրավապահները, եւ ինչ է ուզում Դոն Պիպոն իրավապահներից։ Վերջերս տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Դիլիջանում ոստիկանները փորձում Դոն Պիպոյին «փռել ասֆալտին», որը հենց իրենք էլ հեռախոսով նկարել-տարածել էին։ Այդ ընթացքում կոտրում են Ասատրյանի ձեռքը։ Օրերս էլ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը նրա անունը կապել էր հեմոդիալիզի գործի հետ, թե Դոն Պիպոյի քրոջ որդուն եւ Սամվել Ալեքսանյանին է պատկանում դիալիզի շուկայի 84%-ը։ Դոն Պիպոն մեզ հետ զրույցում դիալիզի մասով ասաց, որ ինքը «դիալիզ» բառն առաջին անգամ է լսում։

«Գիտե՞ք ցավալին որն է, որ պետական անձինք, պետական լծակներն օգտագործելով իմ դեմ, անընդհատ ուզում են վարկաբեկել իմ անունը։ Ես ո՛չ Դավիթ Սանասարյանին ճանաչել եմ, ո՛չ ճանաչելու ցանկություն եմ ունեցել, ո՛չ էլ ինքը մարդ է եղել, որն ունեցել է մի պայծառ անցյալ, որ նրա մասին լսած լինեի։ Մենք տեսանք, թե հեղափոխությունից հետո նա մի քանի օր քայլելով ոնց դարձավ ՊՎԾ ղեկավար ու միանգամից մազերը լաքելով, կոստյում հագնելով, կինոյի մեջի տղու տեղն իրեն դնելով՝ սկսեց մի ուրիշ ձեւի կյանք ապրել ու էսօր արդեն անպատասխանատու հայտարարություններ է անում, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, կանգնած է սրա հետեւում։ Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե տղամարդն ընդունակ է սուտ խոսել, դրանից ավելի վատ վիրավորանք չի կարող լինել»,- ասաց Ասատրյանը։

– Դուք հիմա խնդիրներ ունեք նոր իշխանությունների հետ, բայց առանձնապես լավ չէին Ձեր հարաբերությունները նաեւ նախորդ իշխանությունների հետ։ Ո՞րն է պատճառը, որ չեք կարողանում լեզու գտնել իշխանությունների հետ։

– Գիտե՞ք, դա իմ համար պարադոքս է․ չապրելով էս երկրում, չունենալով ոչ մի կապիտալ, ոչ մի բիզնես ու միլիոնավոր դոլարներ ներդնելով երկրում, դպրոցներ, «Թումո» կենտրոններ ու հիվանդանոցներ կառուցելով՝ ես անընդհատ պրոբլեմ ունեմ։ Դա իմ համար պարադոքս է։ Ես՝ ինքս, չեմ կարողանում էդ հարցի պատասխանը տամ։ Իմ պայծառ անունն ուզում են կեղտոտեն։ Հիմա տեսեք, երկու օր առաջ ինչ-որ մեկը գրել է, թե Արթուր Ասատրյանը նամակ է գրել վարչապետին։ Բոլորը՝ սուտ, ես ընդհանրապես տեղյակ չեմ՝ ով ինչ նամակ է գրել վարչապետին։ Դավիթ Սանասարյանն իմ մասին ինչ-որ բան ասեց, որ ես ընդհանրապես չգիտեմ՝ ինչ բան է դիալիզը, չգիտեմ՝ ում մասին է խոսքը․․․ չորս օր առաջ ինձ մարդ է զանգում Ծաղկաձորից ու ասում, որ իմ անունից զանգել են ինչ-որ հյուրանոցի տնօրենի ու ամենավատ խոսքերն ասել։ Մի տասը օր առաջ էլ ինձ զանգում են, թե մեկը քո անունից զանգել՝ Հրազդանում գործող ինչ-որ տաքսի սերվիսի տնօրենին աշխարհի հայհոյանքներն է տվել, որից ես ընդհանրապես տեղյակ չեմ։ Էս հատուկ սեւ ուժեր կան, որ աշխատում են իմ դեմ։

– Շատ էր խոսվում, որ Դուք խնդիրներ ունեք Մանվել Գրիգորյանի հետ, հիմա նա նստած է, այս պահին կա՞ն ինչ-որ անձինք, որոնց հետ ինչ-որ բան չեք կիսում, շահերի բախում կա։

– Հիմա հասարակ բան ասեմ․ ես, գտնվելով Հայաստանում, ունենալով քրեական գործ, որի պատճառով ես չեմ կարողանում երկրից բացակայել, ես 8 անգամ իրավապահ մարմինների հետ պրոբլեմ եմ ունեցել։ Մի տեղ ձեռս ջարդեցին, մի տեղ սառոչկես ճղեցին, մի տեղ շալվարս ճղեցին։ Ես կյանքում չեմ հավատացել, որ 48 տարեկան տղային, ով որ ունի էսքան հարգանք ամբողջ աշխարհում, որ մենակ հայ ազգի համար ա ծառայել, գալով իր հայրենիք, որ ինքը հանգստանա, որ ինքը լցվի էս արեւային շողերով, էս գեղեցկությամբ, էս ամենալավ, բարի երկրում, ամբողջ օրը պրոբլեմ ունենա։ Ես արդեն հոգնել եմ, ամբողջ օրը կա՛մ թերթերն են գրում, կա՛մ կայքերն են գրում, կա՛մ էլ, չգիտեմ․․․ օրինակ՝ Դիլիջանում իմ ձեռքը ջարդեցին, ո՞վ պատասխան տվեց։ Ինձ հրավիրելով Դիլիջանի ոստիկանություն՝ մի ժամուկես ինձ չայ ու կոֆե էին հյուրասիրում, մինչեւ չկապվեցին Օսիպյանի հետ։ Ինձ ասում էին, որ չեն կարողանում կապվել Օսիպյանի հետ, քանի որ նա Մոսկվայում է, ինչ-որ խնջույքի մեջ է, հիմա կխոսեն նրա հետ ու ինձ կթողնեն։ Բայց նրա հետ խոսելուց հետո տեսա՞ք ինչ եղավ։ Օսիպյանից երեւի ինչ-որ հրաման եկավ, ու դրանից հետո էդ ամբողջը տեղի ունեցավ։ Ու ո՞վ պատասխան տվեց, ո՞վ ա պատասխան տալու էսօրվա արարմունքների համար։ Թե՞ ես հավի ճուտ էի՝ ինչ ուզեին, իմ հետ կարային անեին։ Ամբողջ պետական լծակներն օգտագործում են իմ դեմ, բայց պատճառը ո՞րն ա, ես էդ հարցն անընդհատ տալիս եմ։

Ամբողջությամբ՝ hraparak.am



Նման նյութեր