Քիմ Քարդաշյանը միշտ ընտրում է գայթակղիչ և նորաձև կերպարներ, նույնիսկ այն ժամանակ, երբ պարզապես գնում է տան մոտակայքում գտնվող խանութ: Այսօր լրագրողները Կալաբասաս քաղաքում գտնվող նրա տան մոտ աստղին նկատել են կոսմետիկայի խանութ ուղևորվելիս:
Ոչ պաշտոնական օրվա համար Քիմն ընտրել է նեղ կիսաշրջազգեստ և քրոփ-տոպ՝ կենդանական նախշերով: Բարակ ժապավեններով սանդալները և օղակաձև ականջօղերը լրացրել են կանացի տեսքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը