Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր գարդեն» մարզահամալիրում նախօրեին կայացել է UFC 244 խառը մարտարվեստների 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Մրցաշարի հիմնական մրցումներին նախորդող նախնական մարտերում ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանն իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել UFC-ում՝ նոկաուտի ենթարկելով Բրեդ Տավարեսին:
Մարտի ռինգ հայ մարզիկը դուրս է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո՝ ձեռքում պահելով Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները: