Apple կորպորացիան օգտատերերին նախազգուշացրել է 2012 եւ ավելի վաղ տարիների թողարկման սարքերը նորացնելու անհրաժեշտության մասին՝ գեոլոկացիայի եւ տվյալների սինքրոնացման ծառայությունների ճիշտ աշխատանքի համար: Համապատասխան հաղորդագրությունն ընկերությունը զետեղել է իր կայքում: Apple-ն ընդգծում է, որ խափանումներ կարող են տեղի ունենալ Գրինվիչի ժամանակով նոյեմբերի 3-ի կեսգիշերից (Երեւանի ժամանակով նոյեմբերի 3-ի 04:00-ից):
Համակարգի նորացման անհրաժեշտությունը ծագել է ապրիլի 6-ին GPS համակարգով ժամանակի տեղափոխման պատճառով, նշում է կորպորացիան: Խնդիրը վերաբերում երկրորդ, երրորդ եւ չորրորդ սերունդների iPhone 4S եւ 5, iPad, ինչպես նաեւ «մինի» տարբերակի առաջին մոդելի տերերին: Ըստ որում, նշում է ընկերությունը, նորացում չի պահանջվում այն սարքերի համար, որոնք մեջ բջջային մոդուլ չկա:
Apple-ն iPhone 5-ի օգտատերերի հատուկ ուշադրությունն է հրավիրել նաեւ այն բանի վրա, որ նրանց սարքերը նոյեմբերի 3-ից չի կարելի նորացնել «օդով»՝ բաղադրիչները բեռնելով անհաղորդալար ցանցով: Այդ սարքերի տերերի համար անհրաժեշտ կլինի սմարթֆոնները միացնել համակարգչին եւ նորացման համար օգտագործել iTunes ծրագիրը կամ ներսարված ծրագրային ապահովումը:
Այն օգտատերերը, որոնք չեն տեղակայել իրենց սարքերի համար թողարկված ծրագրային ապահովման վերջին տարբերակը, չեն կարողանա օգտվել App Store հավելվածների խանութներից, iCloud սինքրոնացման ծառայություններից, էլեկտրոնային փոստից եւ վեբ-բրաուզերից, ճշտում է Apple-ը: Բացի դրանց, նրանց մոտ սխալ տարեթիվ-ամսաթիվ եւ ժամանակ կարտացոլվի: