Ինչպես կարող է մարդու արտաքինը մատնել լյարդի հետ կապված խնդիրները
Advertisement 1000 x 90

Ինչպես կարող է մարդու արտաքինը մատնել լյարդի հետ կապված խնդիրները

Աչքերի և մաշկի դեղնությամբ լյարդի հիվանդությունները կարելի է որոշել, եթե դրանք արդեն բարձիթողի վիճակում են։ Սակայն մարդու արտաքինը կարող է այլ կերպ ևս ազդանշան տալ, որ նա լյարդի հետ կապված խնդիրներ ունի։

Ուշադրության են արժանի արտաքինի հետևյալ փոփոխությունները․

  • Այտերի և քթի կողքերին անոթային աստղիկների ի հայտ գալը,
  • Մաշկի վրա ճարպագնդիկների և ցանի առաջացումը,
  • Պիգմենտային բծերի առաջացումը,
  • Լեզվի վրա խիտ փառը,
  • Լեզվի կարմրած ծայրը,
  • Մաշկի վիճակի փոփոխությունը, դրա թառամած տեսքը և չորությունը,
  • Հաճախ քրտնելը,
  • Հաճախացող պզուկները, հատկապես՝ ունքերի միջև և քունքերին,
  • Փխրուն եղունգները և մազերը,
  • Աչքերի տակ պարկերը։

Բնականաբար, այս ախտանշանները պարտադիր չէ, որ անպայման լյարդի հիվանդությունների հետ կապված լինեն, դրանք կարող են նաև այլ խնդիրների մասին վկայել։ Այսպես թե այնպես, եթե դուք նկատել եք թվարկված ախտանշաններից գոնե մի քանիսը, դա արդեն բժշկին դիմելու առիթ է՝ թեկուզ սեփական հանգստության համար։

med.news.am