Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խոստացել էի անդրադառնալ Արսեն Բաբայանի կալանավորման դեպքին:
Կար անցումային չգրված մի կանոն՝ նախորդ ռեժիմի օրոք հանցանք գործած պաշտոնյաները պետք է նստեն, եթե ձեռքերն արյունոտ են, հակառակ դեպքում պետք է վերադարձնեն հանրությանը հասցված վնասը և ազատ ապրեն:
Բայց Արսեն Բաբայանին մեղսագրվող արարքը ոչ ենթադրում է հասցված վնասի հատուցում և ոչ էլ արունոտ է: Ինձ մոտ տպավորություն է, որ Արսենը պահվում է կալանքի տակ զուտ այն բանի համար, որ տա նախաքննությանը «հաճո» ցուցմունք:
Հ.Գ. Այդուհանդերձ, չեմ կասկածում, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալը զուգորդվել է կեղծիքներով»:
https://www.facebook.com/danioanis/posts/10219292365036955