ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շուտով Սպիտակ տուն կբերեն այն շանը, որին օգտագործել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման գործողության ժամանակ:
«Նրանք (The New York Times-ը) գործողությունն այնքան վատ են ներկայացրել, որքան դա հնարավոր է: Ես սիրում եմ շներին, բայց նրանք ամբողջ վաստակը (վերագրել են) շանը,- նշել է Թրամփը՝ նոյեմբերի 4-ի երեկոյան կողմնակիցների առջև ելույթ ունենալով Քենտուկիի նահանգում կայացած հանրահավաքում:- Շունն արժանի է գովասանքի և շուտով կգա Սպիտակ տուն»:
Ավելի վաղ Թրամփը հրապարակել է կենդանու լուսանկարը Twitter-ի իր էջում: ԻՊ-ի պարագլխի ոչնչացման մասին Թրամփը հայտարարել է հոկտեմբերի 27-ին: Նրա խոսքով՝ալ Բաղդադին սպանվել է Սիրիայի Իդլիբի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում: