Կյանքը Հայաստանում թանկացել է 0.6 տոկոսով. որ ապրանքների գներն են աճել, որոնք` նվազել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կյանքը Հայաստանում թանկացել է 0.6 տոկոսով. որ ապրանքների գներն են աճել, որոնք` նվազել. armeniasputnik.am

2019թ. հոկտեմբերին Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները սեպտեմբերի համեմատ բարձրացել են 0.6 տոկոսով։ Այս մասին նշված է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցում։

Ընդ որում, ամենաշատը թանկացել է միրգ-բանջարեղենը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` միրգը` 5.2, բանջարեղենը` 6.7 տոկոսով։

Կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 0.5 տոկոսով, ձուն` 0.9 տոկոսով։

Հացամթերքն ու ձավարեղենը հոկտեմբերին թանկացել է 0.4 տոկոսով։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը թանկացել են 0.2,  ոչ ալկոհոլային խմիչքը, սուրճը, թեյը, կակաոն` 0.3 տոկոսով:

Սննդամթերքի որոշ տեսակներ ոչ միայն չեն թանկացել, այլ նույնիսկ էժանացել են։ Մսամթերքի գինն, օրինակ, հոկտեմբերին նվազել է 0.5 տոկոսով, ձկան ու ծովամթերքի գինը` 0.1 տոկոսով, շաքարավազինը` 4,2։

Իսկ յուղերի և ճարպերի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ոչ պարենային ապրանքների գները հոկտեմբերին բարձրացել է 0.6 տոկոսով, գրասենյակային պարագաների գներն աճել են 0.1, կահույքինը` 0.2, ոսկերչական զարդերինը՝ 0.4, կենցաղային տեխնիկայի գները`0.7– 0.9 տոկոսով, հագուստինը`2.1, կոշկեղենի գները` 5.7 տոկոսով։

Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի գները` համապատասխանաբար շուրջ 4 տոկոսով:

Էժանացել են նաև հյուրանոցային ծառայությունների սակագները`2.4 տոկոսով։

1.2 տոկոսով նվազել են նաև մարդատար տրանսպորտի սակագները։ Սա, ըստ վիճակագիրների` պայմանավորված է միջազգային օդային փոխադրումների սակագների 5.4 տոկոսանոց գնանկմամբ։

Հայաստանյան ռեստորաններն ու սրճարաններն իրենց գները բարձրացրել են 0.1 տոկոսով։

Նշենք, որ 2018թ.-ի հոկտեմբերի գների համեմատ 2019թ.-ի հոկտեմբերին սպառողական ապրանքների գներն ավելացել են 0.9 տոկոսով։

armeniasputnik.am