Երևանից Դոնի Ռոստով և հակառակ ուղղությամբ չվերթերը անորոշ ժամանակով հետաձգվել են. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանից Դոնի Ռոստով և հակառակ ուղղությամբ չվերթերը անորոշ ժամանակով հետաձգվել են. armeniasputnik.am

Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանից ութ ավիաչվերթ է հետաձգվել խիտ մառախուղի պատճառով: ՌԻԱ Նովոստիին այս մասին հաղորդել է օդանավակայանի ներկայացուցիչը։

«Ժամը 7։25-ից խիտ մառախուղի պատճառով չվերթներ են հետաձգվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա պարզաբանել է, որ հետաձգվել են չորս չվերթեր Մոսկվայից, Երևանից և Նիժնեկամսկից։

«Հետաձգվում են չորս չվերթեր դեպի Մոսկվա, Նիժնի Նովգորոդ և Երևան։ Դրանցից երկուսը ներկա պահին պատրաստվում են թռիչքի»,–ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ մառախուղն առայժմ պահպանվում է։

Ավելի վաղ Դոնի Ռոստովի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վարչությունը նախազգուշացրել է, որ նոյեմբերի 6–ին կպահպանվի խիտ մառախուղ և կոչ է արել զգույշ լինել։ Օդերևութաբանների տվյալներով` մառախուղը կարող է գոյանալ ջերմաստիճանային տատանումների հետևանքով։

armeniasputnik.am



Նման նյութեր