Կասեցվել է «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը
Advertisement 1000 x 90

Կասեցվել է «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է:

Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ’ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում’ գործունեությունը դադարեցնելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»,- նշված է հրապարակման մեջ:



Նման նյութեր