Անգլիացի մոդելյեր Ստելա Մաքքարթնիին մեղադրել են իր նույնանուն ապրանքանիշը գովազդելու փորձի մեջ, որով Սասեքսի դքսուհի Մեգան Մարգլքը գնացել է հարգելու զինվորների հիշատակը, որոնք մասնակցել են Մեծ Բրիտանիայի պատերազմներին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ապրանքանիշի էջում հայտնվել է Սասեքսի դքսուհու լուսանկարը, որը պատկերված է Ուայթհոլում։ Մեգանը սեւ լայնեզր գլխարկ է կրում եւ Stella McCartney ապրանքանիշի՝ 1545 ֆունտ ստերլինգ արժողությամբ սեւ բրդյա վերարկու, որը զարդարված է գոտիով։
Սեր Փոլ Մաքքարթնիի դուստրը պարծեցել է, որ Մարքն ընտրել է իր հավաքածուի նորաձեւ իրը։ Ստելան առաջացրել է բրիտանացիների զայրույթն այն պատճառով, որ իր ապրանքն առաջխաղացնում է՝ գումար ստանալով զոհված մարտիկների հիշատակի միջոցով, որոնց մեծարում են այդ օրը։ Հրապարակումն անտեղի եւ անզգա են համարել։
«Հիշատակի օրը հարկավոր է մեզ համար իրենց կյանքը տվածներին հարգելու համար։ Չի կարելի նրանց օգտագործել գովազդային նպատակներով», «Հագուստի գովազդի համար ամենահարմար ժամանակը չէ։ Ես քեզանից ավելին էին սպասում, Ստելա», «Որքան անհարգալից է։ Մարդիկ զոհվել են, իսկ դու գովազդային նպատակներով հրապարակում ես մարդու լուսանկարները, որը եկել է հարգելու նրանց հիշատակը»,- գրել են նրանք։
Ստելա Մաքքարթնին չի պատասխանել մեկնաբանություններին, սակայն էջից ջնջել է հրապարակումը։