Մեգան Մարքլը որդուն՝ Արչիին, գաղտնի տարել է Նյու Յորք։ Այդ մասին հայտարարել է Սասեքսի դքսուհու մտերիմ ընկերկուհին՝ հալ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։ Սեպտեմբերին արքայազն Հարիի կինը ներկա է եղել ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում Սերենայի եւ Բյանկա Անդեեսկուի հանդիպմանը։
Այդ ժամանակ պալատի ներկայացուցիչները հայտնել էին, որ Մարքլի մեկօրյա այցը մասնավոր բնույթ է կրում, իսկ նրա ամուսինն ու որդին մնացել են տանը՝ Ֆրոգմոր քոթեջում։ Սակայն հայտնի թենիսիստուհին պատմել է, որ Մեգանն իր հետ տարել է Արչիին, որն այդ պահին չորս ամսական էր։
«Նա նորածնի հետ անցել է այդ ամբողջ ճանապարհը՝ տեսնելու համար՝ ինչպես եմ ես խաղում Նյու Յորքում եւ նույն գիշերը ետ է մեկնել։ Ես, հավանաբար, չէի կարողանա նման բան անել»»,- ասել է մարզիկը՝ Մեգանին անվանելով «իսկապես ամենուժեղը» նրանցից ում ճանաչում է եւ «ամենասիրալիրը»։
Սերենան նաեւ պատմել է, որ ինքն ու դքսուհին շարունակում են շատ մտերիմ լինել, անկախ նրա թագավորական կարգավիճակից։
Ավելի մանրամասն՝ news.am