Ծխելուց լրիվ հրաժարվելը, աղի եւ ալկոհոլի գործածությունը նվազեցնելը, բավարար քանակություններով բանջարեղեն եւ մրգեր օգտագործելը առողջ կենսակերպի հինգ հիմնական ցուցանիշներից մեկն են: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարության թերապիայի եւ ընդհանուր պրակտիկայի արտահաստիքային գլխավոր մասնագետ Օքսանա Դրապկինան՝ ելույթ ունենալով «Առաջնային բժշկա-սանիտարական օգնության ցուցաբերման համակարգի զարգացումը» Համառուսաստանյան գիտագործնական խորհրդաժողովում:
«Մեր փորձագետները՝ հայտնի պրոֆեսոր Սվետլանա Շալնովայի գլխավորությամբ, բացահայտել են այն հինգ հիմնական ցոււցանիշները, որոնք կազմում են առողջ կենսակերպը՝ մաթեմատիկայի օգնությամբ: Եվ պարզվել Է, որ առաջինը չծխելն Է»,-ասել Է նա:
Որպես երկրորդ ցուցանիշ նշվել Է ճիշտ սնվելը, եւ հատկապես բանջարեղեն եւ մրգեր օգտագործելը: «Ռուսաստանում դա խնդիր Է, մենք բանջարեղեն եւ մրգեր քիչ ենք գործածում. օրական հարկավոր Է 400 գրամ բանջարեղեն ու մրգեր օգտագործել»,-նշել Է փորձագետը: Բացի այդ, չարժե չափից ավելի աղ անել կերակրին եւ օրական օգտագործել 5 գրամից ավելի աղ: Կարեւոր տեղ Է հատկացվել ֆիզիկական ակտիվությանը. Դրապկինան հավելել Է, որ բավարար կլինի օրական մեկ ժամ քայլելը: Առողջ կենսակերպի վերջին ցուցանիշը համարվել Է ալկոհոլի օգտագործման նվազեցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: