Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 13-ին դիմել է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին և Եվրոպայի երկրներին՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությանը միջնորդություն ցույց տալու խնդրանքով:
«Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՄԱԿ-ը, Եվրոպայի բարեկամական երկրներին եւ կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացանում է եղբայր Ֆրանցիսկոս պապը, միանալ մեր երկոսությանը՝ հանգստացնելու համար սիրելի Բոլիվիան: Բռնությունն սպառնում է կյանքին և սոցիալական հաշտությանը»,- գրել է նա իր Twitter-ում:
Ավելի վաղ Մորալեսը կոչ է արել «երկխոսության, որին մասնակցեն բոլորը՝ հասարական շարժումները, քաղաքացիական կազմակերպությունները և քաղաքական կուսակցությունները»: