Սննդի սպասարկման ոլորտում ծառայություն իրականացնելու, այսինքն՝ բիզնես սկսելու համար, նախ պետք տարբերվող եւ ինքնատիպ գաղափար ունենալ, այնուհետեւ ուսումնասիրել ոլորտը եւ սկսել աշխատել: Այս խորհուրդը սկսնակ բիզնեսմեներին տալիս է «Արտ լանչ» ցանցի հիմնադիր-ղեկավար Բակուր Մելքոնյանը: Նա, ներկայացնելով առկա խնդիրները, նաև նշում է, որ այսօր շատերը, անփորձությունից ելնելով, բիզնեսը սկսում են հակառակ կողմից, նախ սննդի սպասարկման տարածքն են վարձակալում, վերանորոգում, նոր մտածում՝ թե ի՞նչ պետք է պատրաստեն, ինչ դիմագիծ է ունենալու այն:
Իսկ ինչպե՞ս են բիզնես սկսում արտերկրում:
Արտերկրում առաջին քայլով ընտրում են խոհարարին, որոշում ճաշացանկը, որից հետո նոր տարածքի եւ ինտերիերի հարցով մտահոգվում: Ամենակարեւոր խորհուրդը հետեւյալն է՝ չվախենալ մրցակցությունից եւ սիրելով աշխատել:
Ավելի մանրամասն՝ armradio.am