ԱՄՆ ձեռնարկատեր, ներդրող, միլիարդատեր Իլոն Մասքը կարծում Է, որ Neuralink ընկերության՝ իր օժանդակությամբ ստեղծված մշակումները կարող են օգնել այն մարդկանց, որոնք տառապում են շիզոֆրենիայով, աուտիզմով կամ ամնեզիայով: Այդ մասին նա հայտնել Է լրագրող Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է YouTube-ի պորտալում:
«Կարծում եմ, որ Neuralink-ն ամենից առաջ կլուծի ուղեղի հետ կապված շատ խանգարումների խնդիրներ: Խոսքը, մասնավորապես, աուտիզմի, շիզոֆրենիայի, հիշողության կորստի մասին է, բոլորն Էլ հիշողության խնդիրներ են ունենում որոշակի տարիքում: Ծնողները չեն կարողանում հիշել երեխաների անունները և նման բաներ,- արձանագրել Է Մասքը:- Կարծում եմ, որ Neuralink-ը կարող Է վիթխարի օգուտ բերել այն դեպքերում, երբ լրջորեն վնասված Է գլխուղեղը կամ ողնուղեղը: Կարելի Է շատ բան անել՝ բարձրացնելու մարդկանց կյանքի որակը»: Գյուտարարը նաև ենթադրել Է, որ Neuralink-ը հեռանկարում կկարողանա առաջարկել մեթոդներ, որոնք թույլ կտան ավելի լավ հասկանալ, թե ինչպես Է կազմակերպված և գործում մարդու ուղեղը: