Ահազանգ․ Երևանում 16-17-րդ դարերի գինու հնձան են քանդում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ահազանգ․ Երևանում 16-17-րդ դարերի գինու հնձան են քանդում

Բնապահպան Մարի Չաքրյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է․

«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է: «Այդպես է կարգադրված» պատասխանել են այգեգործներին: Ուղղակի հիշեցնեմ, որ 16-17-րդ դարերի էր»,- գրում է բնապահպանը:

Կարճ ժամանակ անց Մարի Չաքրյանի ահազանգին արձագանքել է ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Պատգամավորը անձամբ է գնացել Դալմայի այգի ծանոթանալու խնդրին։