Փչովի վիրակապերը կփոխեն վերքերի մշակման հանդեպ մոտեցումները
Advertisement 1000 x 90

Փչովի վիրակապերը կփոխեն վերքերի մշակման հանդեպ մոտեցումները

Ոչ հեռավոր ապագայում դեղամիջոցներով բժշկական վիրակապերը կարելի կլինի դնել միանգամից վերքի վրա՝ օգտագործելով հատուկ փչովի սարքեր։ Montana Technology University-ի գիտնականները ուսումնասիրում են էլեկտրասպինինգը՝ էլեկտրականապես լիցքավորված պոլիմերային լուծույթի կամ ձուլվածքի շիթի վրա էլեկտրաստատիկ ուժերի ազդեցության արդյունքում պոլիմերային մանրաթելերի ստացման նոր գործընթաց։

The Daily Mail-ը հայտնում է, որ նման մանրաթելերը առաջարկվում է փչելու մեթոդով քսել վերքերին՝ ստանալով դեղամիջոցների վերահսկվող ազատում։ Դեղամիջոցները միահյուսվում են մանրաթելերի հետ, ինչը թույլ է տալիս արագացնել առողջացման գործընթացը և նվազեցնել վարակի վտանգը։

Այս մեթոդի օգտագործումը նաև կազատի անընդհատ վիրակապերը փոխելու անհրաժեշտությունից։ Ստեղծողների խոսքերով, նյութի բաղադրությունը կարելի կլինի փոխել՝ կախված խնդրից։

Մասնագետները ներկայացրել են սահմանափակ էլեկտրական դաշտով էլեկտրասպինինգի համար անձնական սարք։ Նպատակային գոտում մանրաթելեր դնելու համար միայն էլեկտրականություն օգտագործելու փոխարեն նոր սարքը մանրաթելերի վրա փչելու համար օդ է օգտագործում, ինչպես ներկի բալոնը։

 med.news.am