Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ ավարտեց 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի սեփական հարկի տակ նախատեսված վերջին հանդիպումը՝ նվազագույն հաշվով զիջելով Հունաստանի ընտրանուն:
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ Հայաստանի հավաքականը հույների հետ 6-րդ մրցախաղում 4-րդ պարտությունը կրեց՝ բոլորն էլ «չոր» հաշվով: Այդ պարտություններից 3-ը մեր ֆուտբոլիստները կրել են Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերում:
2․ Հետաքրքիր է, որ Հունաստանի հավաքականի հետ կայացած 6 հանդիպումներում էլ ՀՀ հավաքականի ղեկին տարբեր մարզիչներ են եղել: 2002թ. Աթենքում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում (0-2) ՀՀ հավաքականը գլխավորում էր արգենտինացի Օսկար Լոպեսը: Հաջորդ տարի երևանյան ընտրական մրցախաղում Հայաստանի հավաքականը հույներին նվազագույն հաշվով զիջեց ռումինացի Միխայ Ստոյկիցայի օրոք:
2008թ. Օֆենբախում կայացած ընկերական խաղում (0-0) մեր հավաքականի ղեկին դանիացի Յան Պոուլսենն էր, իսկ 4 տարի անց ավստրիական Կուֆշտայնում անցկացված ընկերական մրցավեճում ՀՀ հավաքականը նվազագույն հաշվով պարտվել էր Վարդան Մինասյանի օրոք:
Եվ միայն Արմեն Գյուլբուդաղյանցին էր հաջողվել իր սաների հետ հաղթել Հունաստանի հավաքականին (3-2) այս տարվա հունիսի 11-ին հյուրընկալվելիս կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում:
Ամբողջությամբ՝ vnews.am