Փորձագետների կարծիքով՝ ոտքերի, ձեռքերի, մեջքի ցավի հիմնական պատճառը մարմնի դիրքն է։ Այս խնդիրը կարող է առողջության հետ կապված հետագա բարդություններ առաջ բերել։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է, որքան հնարավոր է՝ շուտ լուծել այս խնդիրը։ Fithacker.ru-ն գրում է, որ այս միջոցը կօգնի վերականգնել հոդերի նորմալ աշխատանքը և ամրացնել եղունգները։
Բաղադրիչներ
- 200 գրամ մեղր
- 40 գրամ դդմի սերմեր
- 2 ճաշի գդալ ժելատին
- 3 ճաշի գդալ չամիչ
- 4 ճաշի գդալ քունջութի սերմ
- 8 ճաշի գդալ չիայի սերմեր։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Լցրեք ապակե տարայի մեջ։
Օգտագործման եղանակը։ Նախաճաշից և ճաշից առաջ խմեք 1 թեյի գդալ։ Այս միջոցը կօգնի ամրացնել ոսկորները, արագացնել նյութափոխանակությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը