Հանտնի են ամենապարզունակ ու վտանգավոր գաղտնաբառերը. vnews.am
Advertisement 1000 x 90

Հանտնի են ամենապարզունակ ու վտանգավոր գաղտնաբառերը. vnews.am

ImmuniWeb ընկերությունից տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետները վերլուծել են օգտատերերի լոգինների և գաղտնաբառերի դարքնեթում հասանելի բազան ու հայտնաբերել, որ մարդիկ ընդհանուր առմամբ կիբեռանվտանգության հարցերին բծախնդրորեն չեն վերաբերվում։ Այդ մասին են վկայում, մասնավորապես, հսկայական քանակությամբ պարզունակ գաղտնաբառերը, գրում է Planet Today-ը։

Փորձագետների կողմից 20 միլիոն ուսումնասիրված գաղտնաբառերից, պարզվել է, միայն հինգ միլիոնն է յուրահատուկ։ Այսինքն, մարդկանց մեծ մասը ի վիճակի չէ հորինել և մտապահել հուսալի յուրահատուկ գաղտնաբառ։ Ամենատխուրն այն է, որ նման իրավիճակ է դիտարկվում ոչ միայն տնային օգտատերերի, այլև ընկերությունների աշխատակիցների մոտ։

«Եթե խոսենք գաղտնաբառերի մասին, որոնցից օգտվում են ընկերությունների աշխատակիցները, ապա այստեղ ամեն ինչ շատ վատ է։ Հաճախ գաղտնաբառ է հանդիսանում պարզապես ընկերության անվանումը։ Կամ էլ երեք տասնյակ ամենահանրահայտ տարբերակներից մեկը»,- նշում են ImmuniWeb-ի ներկայացուցիչները։

Ինչպիսի՞ն են այն գաղտնաբառերը, որոնք հաստատ պետք չէ օգտագործել, եթե չեք ուզում, որ ձեր հաշվին առաջին իսկ կիբեռհանցագործը տիրանա։ Շատ պարզ է՝ դրանք բոլորին հայտնի այն տարբերակներն են՝ 000000, 111111, 112233, 123456, 12345678, 123456789, pass1, passw0rd, password, password1, welcome և այլ տարբերակները։ Եթե դուք սիրում եք օգտագործել նման գաղտնաբառեր, ապա համարեք, որ ձեր հաշիվները վտանգված են։

vnews.am