Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է, որ ԽՍՀՄ-ում թյուր կարծիք կար, թե միության բոլոր ազգերն իրար սիրում են: Նրա խոսքերով՝ իրականում ազգերի բարեկամություն ԽՍՀՄ-ում չի եղել, իրականում տարբեր հանրապետությունների ազգերն իրար առանձնապես չէին սիրում, իսկ ռուսներին առհասարակ չէին սիրում:
«Օրինակ՝ վրացիները չէին սիրում հայերին, հայերը՝ ադրբեջանցիներին, թուրքմենները՝ ուզբեկներին, և այսպես շարունակ: Ինքնախաբեությունը նենգ բան է: Լավ է ճշմարտության աչքերին նայենք՝ այն չթաքցնելով ոչ ինքներս մեզնից, ոչ էլ ուրիշներից, այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել շատ տհաճությունների»,- ասել է նա:
Նա նաև շեշտել է այն հանգամանքը, որ ռուսները տասնամյակներով ապրելով ուրիշ ազգերի հետ միևնույն միությունում՝ խոսել են միայն ռուսերեն, ինչը չէր նպաստում բարեկամական մթնոլորտին: «Մի քիչ գաղութային մոտեցում կար»,- ասել է Պոզները: