Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ
Advertisement 1000 x 90

Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ

Հայաստանում կապիտալ վերանորոգվել են Արտակարգ իրավիճակների նախարարության 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ: Աշխատանքների իրականացման որոշումը կայացվել էր դեռևս օգոստոսի 22-ին, երբ ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, շենքերի, շինությունների կառուցման համար տրամադրվել էր 1 միլիարդ 173 միլիոն դրամ գումար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, այդ գումարով անցկացվել է նաև ջեռուցման համակարգ, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման համակարգերը:

Փոխվել են դռները, պատուհանները, 28 հրշեջ-փրկարարական ջոկատների տանիքներն ամբողջությամբ վերանորոգվել են:

Մարտունի և Գավառ քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատներին կից կառուցվում է նոր ավտոկայանատեղի:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև դեկտեմբերի 15-ը:

Կատարված աշխատանքների արդյունքում 1 միլիարդ 173 միլիոն դրամից տնտեսվել է մոտ 300 միլիոն դրամ գումար: