Այսուհետ ոստիկանության վարչական շենքերի մուտքերի ու ելքերի, ինչպես նաև հարցաքննության սենյակներում տեսախցիկներ կտեղադրվեն։ Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
«Ոստիկանության վարչական շենքերի մուտքերն ու ելքերը, ինչպես նաև ոստիկանության վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող աշխատասենյակներում տեսախցիկներ և տեսաձայնագրող սարքերը պետք է տեղադրվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում»,–ասաց ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Արման Սարգսյանը։