Արցախի պողոտայում վրաերթի ենթարկված 4-ամյա և 7-ամյա եղբայրները դուրս գրվեցին հիվանդանոցից
Advertisement 1000 x 90

Արցախի պողոտայում վրաերթի ենթարկված 4-ամյա և 7-ամյա եղբայրները դուրս գրվեցին հիվանդանոցից

Արցախի պողոտայում նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս վրաերթի ենթարկված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված՝ 4-ամյա և 7-ամյա եղբայրները դուրս գրվեցին հիվանդանոցից: Երկուսն էլ արդեն լավ են:

Այս մասին «Ֆեյսբուքի»-ի իր էջում գրել է Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:

Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էին տեղափոխվել 4 երեխա, որոնցից երկուսը տեղում ստացել էին ամբուլատոր բուժօգնություն և գնացել տուն, իսկ մյուս երկուսը մնացել էին ԲԿ-ում՝ ստացիոնար բուժում ստանալու համար:

4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել էր փափուկ հյուսվածքների սալջարդ: