
«Ես համոզված եմ՝ եթե մարդկանց տանք հնարավորություն, որ իրենց հարցնեն, թե ինչով են ուզում զբաղվել իրականում, ինչ են ուզում անել ու անեն դա, մեր տնտեսական և սոցիալական համակարգերը որակական հեղաշրջում կապրեն»,- ասում է «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը։
Այդ հարցն ինքն իրեն մի քանի տարի առաջ տվել է։ Որոշումը շրջապատին զարմացրել է։
«Արժեքների հեղափոխության» հերթական հաղորդման ժամանակ Վահե Հովհաննիսյանը պատմում է իր հիմնած «Վարդենի» համայնքի մասին։