1915 թվականին մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է ազդեցիկ ու հարուստ մի թուրքի աղջկա: Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, առաջարկում է 30-ամյա բժշկին ամուսնանալ իր աղջկա հետ և ընդունել մահմեդականություն՝ այդկերպ խուսափելով անխուսափելի մահից: Սակայն երիտասարդ գրողն ու բժիշկը չի համաձայնում՝ ասելով.
«Հավատափոխությունը ազգադավություն է»:
Այդ բժիշկը Ռուբեն Սևակն էր…
Արևմտահայ նշանավոր գրող, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը՝ Ռուբէն Չիլինկիրեան ծնվել է 1885 փետրվարի 15-ին Մարմարա ծովի ափին գտնվող Սիլիվրի քաղաքում: Երկաթագործ հայրն ամեն ինչ անում է, որ զավակները պատշաճ կրթություն ստանան: Ծննդավայրում Ռուբենն ավարտում է Ասքանազյան տարրական դպրոցն ու 2 տարի սովորում է ամերիկյան գիշերօթիկ վարժարանում: Իսկ 1901 թվականին տեղափոխվում է Պոլսի նշանավոր Պերպերյան վարժարան:
Ավարտելով վարժարանը 1905 թվականին՝ ներկայացնում է իրա առաջին բանստեղծությունը և արժանանում ուսուցչական կազմի և ընկերների գնահատանքին: Իր հրաշալի առաջադիմության շնորհիվ և Պերպերյան վարժարանի տնօրեն, վաստակավոր ուսուցչապետ Ռեթեոս Պերպերյանի խորհրդով ու բարոյական օժանդակությամբ մեկնում է Շվեյցարիա՝ բժշկական կրթություն ստանալու նպատակով: Ընդունվում է Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղ և ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Հելեն ֆոն Պարամին (Յաննի Ապել) հետ, որը սովորում էր Լոզանի օրիորդաց վարժարանում և հայտնի պրուսական զինվորական ազդեցիկ ընտանիքից էր:
Յանիին և Ռուբեն ծանոթացնում է Ռուբենի մտերիմ ընկերը՝ եգիպտահայ Լևոն Ազնավուրյանը։ Յանիի ծնողներն իմանալով աղջկա սիրահարվածության և Ռուբենի հետ սիրային կապի մասին՝ նրան հետ են կանչում Գերմանիա:
Ամբողջությամբ՝ vnews.am