Սկանդալային մրցավար Արտակ Սիմոնյանը հիշեցրել է իր մասին
Advertisement 1000 x 90

Սկանդալային մրցավար Արտակ Սիմոնյանը հիշեցրել է իր մասին

«Գանձասար-Կապանի» և Երևանի «Արարատի» միջև ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի մեկնարկային խաղի վերջնամասում մրցավար Արտակ Սիմոնյանը նշանակել է խիստ կասկածելի 11 մետրանոց հարված:

Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման ավելացված ժամանակում, երբ «Գանձասար-Կապանը» հաղթում էր 1:0 հաշվով, Արտակ Սիմոնյանը հյուրերի դարպասին նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց «Արարատի» ռուս հարձակվող Ալեքսանդր Կոզլովը: Այդ դրվագը խիստ դժգոհություն առաջացրեց «Գանձասար-Կապանի» խաղացողների մոտ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախորդ առաջնության վերջնամասում Արտակ Սիմոնյանը մի քանի ամսով որակազրկվել էր «Լոռի» – «Փյունիկ» (2:2) խաղում երևանյան ակումբի օգտին ակնհայտ 11 մետրանոց հարված չնշանակելու համար: Այդ ոչ ոքիի պատճառով «Փյունիկը» զրկվել էր չեմպիոնությունից:

Արտակ Սիմոնյանը որակազրկումից հետո աշխատանքի էր վերադարձել «Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան» Հայաստանի առաջնության 8-րդ տուրի խաղում:

topsports.am